Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ:
Հնդկական սփյուռքի հազարավոր ներկայացուցիչներ աշխարհի 25 երկրների 130 քաղաքներում ցույցեր են անցկացրել՝ պահանջելով արդարադատություն Կալկաթա քաղաքում բժշկուհու բռնաբարության և սպանության համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում էներգառեսուրսների ընդհանուր շուկա ստեղծելու հարցը քննարկվել է Մինսկում, որտեղ սեպտեմբերի 9-ին կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Բելառուսի փոխվարչապետ Վիկտոր Կարանկևիչի, ինչպես նաև Բելառուսի էներգետիկայի նախարար Ալեքսեյ Կուշնարենկոյի հետ:
Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր է օտարել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ ՏԿԵ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով պետական գույքի մասնավորեցման ծրագրի 2023 թվականի կատարման հաշվետվությունը։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կարգադրել է հսկողության ժամանակավոր միջոցներ կիրառել երկրի բոլոր ցամաքային սահմաններում՝ միգրանտների հոսքը նվազեցնելու և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին գրում է Bild-ը։
#ՀԻՄԱ. ՍՐԲԱԶԱՆՆ ՈՒ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ. ՈՒՂԻՂ
Վրացի ռեժիսոր Դեա Կուլումբեգաշվիլիի «Ապրիլ» ֆիլմն արժանացել է Վենետիկի 81-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։
«Նման հայտարարություն նոր չէ, որ անում է ՀՀ իշխանությունը, նման բան ասել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա հստակ հրահանգ էր իջեցրել իրավապահներին, դրանից հետո իրավապահները մտան ներկայացուցչություն, կոտրեցին դարպասը, տարան Արցախի նախագահին սպասարկող մեքենան։ Հիմա հրահանգների հերթական չափաբաժինն է իջեցվում, որոշ չափով նաև վախեցնում են։ Քանի որ այս իշխանությունը չի խորշում օրենքները խախտելուց, վստահ չեմ, որ հերթական անօրինական քայլին չեն դիմի այդ շենքի ու այնտեղ գտնվող մարդկանց նկատմամբ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Հնդկաստանի և ԱՄՆ-ի զինծառայողները երկշաբաթյա համատեղ զորավարժություններ են սկսել Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջաստանի նահանգում, որը սահմանակից է Պակիստանին: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմն ու Չինաստանի ժողովրդա–ազատագրական բանակի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսում կանցկացնեն հինգերորդ համատեղ պարեկությունը։
Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia Sorrento», «Nissan Teana» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա էլ:
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից սեպտեմբերի 9-ին, ժամը 10։40-ին ստացվել է հաղորդում այն մասին, որ Էջմիածնի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան, որի նպատակն է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը սկսելը։
Ես էլի կանխատեսումներ ունեմ, որոնք չէի ցանկանա` իրականություն դառնային. Հրայր Թովմասյանն` իր գործին առնչվող նախկին կանխատեսումների և իրական պատճառների մասին
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել են փղերի համար նոր կացարանի նախագծման աշխատանքները: Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին, որից հետո այգին կսկսի գործընկերների հետ բանակցություններ՝ նոր փիղ ձեռք բերելու նպատակով:
Այս տարվա հունիս ամսին Ադրբեջանը և Սլովակիան որոշեցին ուժեղացնել համագործակցությունը պաշտպանության բնագավառում՝ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտներում:
Գնամ ճառս վերցնեմ-գամ. Հրայր Թովմասյանը` դատավորի շտապողականությանն ի պատասխան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է որոշակի պայմանների դեպքում միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին։
Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Այդ փաստաթուղթը նոր կապիտուլացիա է` կապ չունի խաղաղության հետ. Իշխան Սաղաթելյան
Սիրիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Իսրայելը Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների վրա հարձակումներով, ինչպես նաև Գազայի հատվածում պատերազմը շարունակելով՝ ցանկանում է ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում, ինչը կարող է «անկանխատեսելի և ծանր հետևանքներ ունենալ»։
Զեղծարարները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ են ստեղծել «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվանումով։ Այս մասին տեղեկանում ենք ծառայության ֆեյսբուքյան էջում։
Նիկոլը թող իր անվտանգությունը հանձնի պահնորդական կազմակերպության, կհանձնի՞. Սաղաթելյան
Բոլորը ենթադրությունների վրա է. Զոյա Սակովան` Հրայր Թովմասյանի գործի մասին
Սա Ադրբեջանի պահանջն է՝ իշխանությունը կատարելու է. Իշխան Սաղաթելյան
Սեպտեմբերի 8-ին «Վրացական երազանք»-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ախալցխայում հավաքված քաղաքացիների առջև ելույթ են ունեցել իշխող կուսակցության առաջնորդները։
Նախքան Վիետնամ հասնելը թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավում և Ֆիլիպիններում։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունը մշտապես դեմ է եղել, որպեսզի գործի Արցախի իշխանությունը, առհասարակ Արցախ գոյություն ունենա, և սա նորություն չէ։
Սեպտեմբերի 9-ին երկաթուղայինների գործադուլն ավելի քան երկու ժամով գնացքների ուշացման է հանգեցրել ազգային երկաթուղիների ամբողջ ցանցում: