ՀՀ-ում ԵՄ դեսպանը ողջունել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Երևան
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի այցը Հայաստան, որի նպատակն է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը սկսելը։
Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների համար, որոնց նպատակն է ամրապնդել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», – նշված է Մարագոսի գրառման մեջ։



