Բաժիններ՝

Ամբողջ Իտալիայում անցկացվում է հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ

Ամբողջ Իտալիայում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են անցկացնում՝ բողոք հայտնելով աշխատանքային պայմանների դեմ։ ANSA գործակակալությունը հաղորդում է, որ հասարակական տրանսպորտի աշխատանքը կդադարի ութ ժամով:

Գործադուլների ժամերը տարբերվում են՝ ըստ քաղաքների։ Հռոմում գործադուլը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:30-ից, իսկ Միլանում 8-ժամյա բողոքի ակցիան կսկսվի ժամը 18:00-ից: Ներկայիս մասշտաբային գործադուլը հինգերորդն է փետրվարից ի վեր։ Սեպտեմբերի 7-ին գործադուլ են արել մի շարք ավիաընկերությունների աշխատողներ, այդ թվում՝ ITA Airways-ը։

Սեպտեմբերի 9-ին երկաթուղայինների գործադուլն ավելի քան երկու ժամով գնացքների ուշացման է հանգեցրել ազգային երկաթուղիների ամբողջ ցանցում:

Արհմիությունները պահանջում են պայմանագրի երկարաձգում, որը կերաշխավորի հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատակիցներին անհրաժեշտ աշխատավարձի վճարումը, կապահովի նրանց համար աշխատանքային պայմանների բարելավում և անվտանգություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30