Բաժիններ՝

Հայաստանում կանցկացվեն հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության խաղերը

Հայաստանը կհյուրընկալի 2025 թվականի հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելը մեկ օրվա աշխատանքի արդյունք չէ, բավականին աշխատանք է կատարվել: Հայաստանն ունի հոկեյի լիգա, մանկապատանեկան մարզադպրոց և ազգային հավաքական: Սա մեր առաջին փորձ կլինի և չգիտեմ, թե ինչ արդյունք կստանանք:

Հայաստանի հավաքականին հեշտ մրցակցություն չի սպասվում»,-ասաց Կարեն Գիլոյանը:Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի` հոկեյը Հայաստանում զարգացման լավ հեռանկար ունի, քանի որ կառավարությունը նպատակ ունի ավելացնել սահադաշտերի թվքանակը:

Աշխարհի առաջնության մրցաշարին Հայաստանի հավաքականից զատ կմասնակցեն նաև Քուվեյթի, Ինդոնեզիայի Մալայզիայի, Իրանի և Ուզբեկստանի ընտրանիները: Այն կկայանա ապրիլի 13-19-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս