Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիյայի հետ։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր՝ նախանշելով զարգացման ներուժ ունեցող կոնկրետ ուղղություններ։ ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցների բանակցությունների ընթացքում դիտարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։
«Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-հաղորդել է ՀՀ ԱԳ նախարարությունը։