Բաժիններ՝

Ձուկը՝ պղպեղով ու բադրիջաններով

Բաղադրիչները՝

  • 1 կգ ձուկ
  • 1 հատ բադրիջան
  • 2 հատ քաղցր պղպեղ
  • 2 գլուխ սոխ
  • 1 բաժակ արևածաղկի ձեթ
  • 3-4-ական ճյուղ համեմ, սամիթ ու մաղադանոս
  • 1 բաժակ սպիտակ չոր գինի
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Ձուկը մաքրեք, լվացեք, ապա համաչափ կտրատեք, աղ ու սև պղպեղ արեք:

Բադրիջանները օղակաձև կտրատեք, աղ արեք, 20 րոպե թողեք, ապա լվացեք հոսող ջրի տակ, որպեսզի դառնահամը կորչի:

Կարդացեք նաև

Քաղցր պղպեղը մաքրեք սերմերից, օղակաձև կտրատեք: Կիսաօղակաձև կտրատեք սոխը:

Ձուկն ու բանջարեղենը առանձին-առանձին տապակեք ձեթի մեջ մինչև կիսաեփ լինելը:

Սոտեյնիկի մեջ տեղադրեք ձուկը, նրա վրա՝ բադրիջանների օղակները, ապա քաղցր պղպեղն ու սոխը:

Վրան լցրեք մանր կտրատած սամիթն ու մաղադանոսը, աղ ու պղպեղ արեք: Լցրեք գինին, առանց կափարիչի 10-15 րոպե շոգեխաշեք, ապա ծածկեք կափարիչը, ևս 10 րոպե եփեք:

Ձուկը բանջարեղենի հետ մատուցեք եփելու ընթացքում առաջացած սոուսի հետ մեկտեղ՝ վրան մանր կտրատած կանաչի լցնելով ու համեմի տերևներով զարդարելով:

Տեսանյութեր

Լրահոս