Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման քննարկումների կենտրոնում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ կողմից ներդրված ջանքերը։ Արարատ Միրզոյանը ընդգծել է պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրության և այդ տարբերակով պայմանագրի ստորագրման առաջարկի՝ ՀՀ կողմից ներկայացման հիմքում դրված կառուցողական մոտեցումը։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30