Որքան է կյանքի միջին տևողությունը Թուրքիայում

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2021-2023թթ. տարիքային վիճակագրության տվյալները։ Նշյալ ժամանակահատվածում Թուրքիայի բնակչության միջին տարիքը կազմել է 77.3 տարի՝ ի տարբերություն 2020-2022-ի, երբ այդ ցուցանիշը կազմել էր 77.5։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2020-2022 թվականներին տղամարդկանց կյանքի տևողությունը միջին հաշվարկով կազմել է 74.8 տարի, 2021-2023-ին՝ 74.7 տարի, իսկ կանանց դեպքում համապատասխանաբար՝ 80.3 և 80 տարի։

Թուրքիայում ընդհանուր առմամբ 50 տարեկաններին մնացել է ապրելու միջին հաշվով 30.1 տարի։ Մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը 27.8 տարի էր, իսկ նույն տարիքի կանանց դեպքում այդ թիվը կազմել է 32.3 տարի: Իսկ ահա 60 տարեկաններին մնացել է ապրելու միջին հաշվով 17.4 տարի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) տվյալներով՝ վերջին 5 տարում 65 և բարձր տարիքային խմբում նկատվել է 21․4% աճ և 2023-ին այն հասել է 8 մլն 722․000-ի։ Այս աճի հետ մեկտեղ տարեց բնակչությունը 2018-ին կազմել է 8․8%, իսկ 2023-ին՝ 10․2%։

Ավելի քան 85 մլն բնակչություն ունեցող Թուրքիան ծերացող բնակչության ցուցանիշով աշխարհի 184 երկրների շարքում զբաղեցնում է 67-րդ տեղը։

Տեսանյութեր

Լրահոս