ԱՄՆ սենատոր Ջին Շահինը «Ամերիկայի ձայն»-ի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում խոսել է վարչապետի հետ ունեցած հանդիպման մասին:
Բրիտանացի լրագրող Դոմինիկ Լոուսոնը «Արագ մեքենաների և ցեղասպանական մոլագարների օրն Ադրբեջանում» անվամբ ծավալուն հոդված է հրապարակել The Times պարբերականում՝ Ադրբեջանում ընթացող Ֆորմուլա 1-ի Գրան Պրի մրցաշարի և այնտեղ պահվող հայ գերիների մասին։
Արդեն երկու տարի է՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում բնակիչները չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին. գյուղի գերեզմանոցը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում հայտնվել է թշնամու դիտարկման տակ։
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի բյուրոն սեպտեմբերի 17-ին հավանություն է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու ընթացակարգի վերաբերյալ բանաձևի նախագծին:
Օրեր առաջ Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ ալ Աբասին հայտարարել էր, որ ամերիկյան զորքերն Իրաքից դուրս կբերվեն մինչև 2026 թվականը։Bloomberg-ի տվյալներով՝ Իրաքում գտնվում է շուրջ 2500 ամերիկացի զինծառայող։
Զինվորը չի պարտվել, իշխանությունն է պարտվել. Նվեր Թևանյան
Պետք է ամեն ինչի պատրաստ լինենք, հանուն այդ հայրենիքի. Քահանա
Կրեմլը բացասաբար է վերաբերվում Meta ընկերության կողմից RT-ի և «Ռոսիյա սեգոդնյա»-ի օգտահաշիվների արգելափակմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հնարավոր չէ խաղաղության պայմանագիրը կնքել, քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն, այսօր ադրբեջանական Report-ին տված հացազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն:
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։
Փոխեք Temu-ի ձեր գաղտնաբառը
#ՀԻՄԱ. Արցախյան հերոսներին նվիրված հուշ-երեկո և «Մերօրյա հերոսները» գրքի շնորհանդեսը. #ՈւՂԻՂ
Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի օրենսդրական տեղեկագրի կայքում հրապարակվելուց անմիջապես հետո։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
#ՀԻՄԱ. «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության գործունեության մանրամասները. #ՈՒՂԻՂ
Տոմսերի արժեքներն են՝ 2000, 3000, 5000, 7000 դրամ:Խաղը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կսկսվի 18:00-ին։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը
Ռուսաստանը կպատասխանի ռուսական քաղաքների վրա հարձակումների դեպքում, «ավելի հզոր զենքը պատրաստ վիճակում է»։
Գրող, հրապարակախոս, Երևանի պատվավոր քաղաքացի Մերուժան Տեր-Գուլանյանը չի կիսում տարածված այն կարծիքը, թե այսօր յուրաքանչյուր մարդ մտավորական է։ Նա վստահեցնում է՝ մտավորական լինելը ոչ այնքան մասնագիտություն է, որքան կոչում։ Ըստ նրա՝ նույնիսկ առաջին հայացքից աննկատ թվացող մարդը, որն ինչ-որ տեղ ուղղակի պահակ է աշխատում, կարող է շատ ավելի մտավորական լինել, որի հոգին անհանգիստ է երկրի ցավով, քան պրոֆեսորը։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ Ռուսաստանը կոշտ պատասխան կտա, եթե ռուսական ակտիվներից ստացված եկամուտները փոխանցվեն Ուկրաինային։
Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների միջև հարաբերությունները վատթարացել են Թբիլիսիի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։
Փաստաթղթերը ստորագրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
ԵՄ անդամ 27 պետություններից յուրաքանչյուրը Եվրահանձնաժողովում ունի մեկ աթոռ։ Այդ դերը կարելի է համեմատել կառավարության նախարարի պաշտոնի հետ՝ չնայած դրա քաղաքական կշիռը տարբերվում է՝ կախված պորտֆելից։
Երկու ամսվա պայքարից հետո Չարենցավանում բնակիչները հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Չարենցավանի անձնագրայինի հարցը մեկընդմիշտ փակել են, այսինքն՝ որոշումն անփոփոխ է՝ Չարենցավանի անձնագրայինի դռներն այլևս չեն բացվելու։
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանից Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, Բաքվում, անվտանգության համաժողովի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` Աբովյանի «Գայի պոստի» մոտ ոստիկանական գործողություն է իրականացվում, իրավիճակը լարված է:
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը:
Իսրայելի նախարարների կաբինետը սեպտեմբերի 17-ին քվեարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի նպատակների նորացման օգտին՝ դրանցում ներառելով տեղահանված իսրայելցիների անվտանգ վերադարձը Լիբանանի սահմանին գտնվող իրենց տներ:
Այսպիսով, երիտասարդի սպանության վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, 3 անձ հետախուզվում է։