Բաժիններ՝

«Temu»-ից 87 մլն հաճախորդի տվյալների արտահոսք է եղել, այդ թվում ՀՀ-ից. խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը

Օրերս Temu-ից անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել, որի արդյունքում տասնյակ հազարավոր օգտատերերի տվյալներ հայտնվել են տարբեր մարդկանց ձեռքում։ Այս մասին ահազանգել է CyberHub-ի անվտանգության ինժեներ Լևոն Իսաջանյանը։

«Էդ մարդիկ այդ անձնական տվյալները կարող են օգտագործել այնպես, ինչպես որ կցանկանան, այդ իսկ պատճառով էլ արեք հետևյալ քայլերը

Փոխեք Temu-ի ձեր գաղտնաբառը

Եթե ձեր Email-ի ու Temu-ի գաղտնաբառը նույնն է, ապա Email-ինն էլ փոխեք ու դրեք այլ բան

Եթե կցած բանկային քարտ ունեք ապա ժամանակավորապես անջատեք կայքից

Քարտի վրա փորձնական մի քիչ գումար գցեք և սպասեք, եթե գումարը կորի կամ ձեր փոխարեն առևտուր

փորձեն անել, ապա դիմեք ձեր քարտը սպասարկող բանկ, թող սառեցնեն ու նոր քարտ տան

Պատրաստ եղեք որ գուցե ձեր անունից պատվերներ անեն ու ձեր պրոֆիլի վրա պարտք գոյացնեն, նման դեպքում կապվեք Temu-ի support-ի հետ»,-գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս