Հասկանո՞ւմ եք` ինչ է ասում այդ անիրավը. ուրանում է մեր Հռչակագիրը. Արամ Գ. Սարգսյան
«Միասին» շարժման անդամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը Կառավարությանը հարող տարածքում կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց՝ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ արագ հեռանա, որ հնարավոր լինի ազգային խնդիրները կարգավորել:
Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանության է, «Միասին» շարժումը պահանջում է, որ Ադրբեջանից բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների հարցը դարձվի միջազգային օրակարգի հիմնարար հարցերից մեկը, ինչպես նաև գերիների վերադարձի խնդիրը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հաշտություն կնքելուն, Արամ Սարգսյանը շեշտեց.
«Խաղաղությունն այն չի, որ թղթի կտոր ունենաս, և այդ թղթի կտորը, երբ ուզենա՝ Ադրբեջանը պատռի և սկսի իր գործողությունները: Խաղաղություն միայն այսօրվա աշխարհում հնարավոր է, եթե թշնամիդ գիտի, որ դու ուժեղ ես և հակահարված ես տալու»:
Մանրամասները՝ տեսանյութում