«Եթե մենք խոսում ենք լուրջ քաղաքականության կամ լուրջ պետական կառավարման մասին, ապա այն, ինչ այսօր անում են ՀՀ իշխանությունները, որևէ կերպ չի համապատասխանում ներկայիս իրականությանը։ Մենք գործ ունենք անլուրջ իշխանության հետ, որն արդեն իսկ հաստատել է՝ ինքնուրույն քաղաքականություն չի վարում»:
«Միասին» շարժման անդամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը Կառավարությանը հարող տարածքում կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց՝ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ արագ հեռանա, որ հնարավոր լինի ազգային խնդիրները կարգավորել:
«Միասին» շարժումն այցելել է Տիգրանաշեն: ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ ոչ թե խաղաղություն է լինելու, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, այլ հակառակը, ինչը և շարժումը փորձում է տեղ հասցնել ժողովրդին, և, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
«Միասին» շարժման հրավիրած ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ ամեն ինչ ընթանում է բավականին արագ տեմպերով: