Պեսկովը՝ Թուրքիա այցելելու համար Պուտինի նախապայմանների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Հուսով ենք, որ այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ կավարտվեն դրա նախապատրաստական ​​աշխատանքները: Դրանք վաղուց են ընթանում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ «սա այց է, որին սպասում են երկու մայրաքաղաքներում՝ Մոսկվայում և Անկարայում»։

Նա չի մեկնաբանել լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Պուտինը պահանջում է, որ այցի ընթացքում իր ինքնաթիռն ուղեկցեն ռուսական օդատիեզերական ուժերի կործանիչները։

«Մենք, որպես կանոն, չենք բացահայտում մեր նախագահի այցերի նախապատրաստման բոլոր մանրամասները, դրանք փակ բնույթ են կրում։ Հիմա նույնպես չենք անելու»,- ընդգծել է Պեսկովը:

Հավելենք, որ Middle East Eye-ի հաղորդմամբ՝ Անկարա Պուտինի այցի ձգձգումների պատճառը նրա առաջ քաշած պահանջներն են։ Մասնավորապես, ՌԴ նախագահը ցանկանում է Թուրքիա մեկնել ռուսական կործանիչների ուղեկցությամբ, ըստ աղբյուրների, հավանաբար, թռիչքի ընթացքում ինքնաթիռներ խոցելու՝ Ուկրաինայի կարողության հետ կապված մտահոգությամբ պայմանավորված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30