Զանգեզուրի մասին ի՞նչ են պայմանավորվել Մոսկվան և Թեհրանը. Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Զանգեզուրի մասին ի՞նչ են պայմանավորվել Մոսկվան և Թեհրանը…
Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սարգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել», – ասել է Շոյգուն։
Ինչի՞ մասին է ակնարկում Շոյգուն, արդյո՞ք նա հղում է անում Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերին, թե՞ խոսքն ավելի թարմ պայմանավորվածությունների մասին է:
Եվ վերջապես, առնվազն Հայաստանի սուբեկտության ոչնչացման մասին վկայություն է այն փաստը, որ իր տարածքի ճակատագիրը որոշում են երկու այլ երկրներ՝ առանց Հայաստանի ձեռք բերված պայմանավորվածությամբ»: