Լուկասի թունավորումը, Սպերցյանի տրանսֆերը և հավաքականի վնասվածքները
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին Երևանում հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում բացեց Վահան Բիչախչյանը: Րոպեներ անց հավիվը հավասարվեց, ինքնագոլի հեղինակ դարձավ Գերոգի Հարությունյանը: Հանդիպման 35-րդ րոպեին Կասպարդ Դուբրան գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1:
Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 48-րդ րոպեին, Լուկաս Սելարայանը գրավեց մրցակցի դարպասը: 86-րդ րոպեին էլ Էդուարդ Սպերցյանը մեծացրեց Հայաստանի հավաքականի առավելությունը՝ 4:1:
Հավաքականի մարզիչը գոհ է և նշում է, որ ֆուտբոլիստները մեծ նվրումով էին մոտեցել խաղին:
Մարզիչը անդրադարձել է մի քանի ֆուտբոլիստների խաղին:
Լուկասը խաղից առաջ սննդային թունավորում է ստացել, բայց, ըստ Պետրակովի, կարողացել է վերականգնվել և շատ լավ աշխատել` չնայած չէր մարզվել մեկ օր:
Պետրակովի խոսքով` Ռանոսը ֆունկցիոնալ առումով պատրաստ չէ խաղալ 90 րոպե և ամբողջական հանդիպում չի անցկացնի Սկոպյեում:
Պետրակովը գնահատեց նաև Իվուի խաղը` շնորհավորելով նրան որդու` լույս աշխարհ գալու կապակցությամբ: Ըստ մարզչի` շատ լավ աշխատեցին նաև Վահան Բիչախչյանը և Արթուր Սերոբյանը:
Սպերցյանին տրանսֆերային շշուկները չեն խանգարում, ասում է Պետրակովը: Նա մինչև ձմեռ վստահաբար մնալու է «Կրասնոդարում»:
Հավաքականի ճամբարն արդեն լքել է Ստյոպա Մկրտչյանը: Նա վնասվածք ունի և չի կարողանա օգնել թիմին Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում:
Խաղի ընթացքում մկանային վնասվածք է ստացել Անդրեյ Կալիզիրը: Մարզչի խոսքով` Նա կարող էր խաղալ ևս 10 րոպե, բայց նա արդեն 34 տարեկան է, այդ պատճառով էլ Սերգեյ Մուրադյանը դուրս եկավ խաղադաշտ:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
Սիրարփի Աղաբաբյան