
Ուկրաինան շատ բանի է հասել Կուրսկի գործողության ժամանակ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան շատ բանի է հասել ՌԴ Կուրսկի շրջանում իրականացված գործողության ժամանակ: Համապատասխան հայտարարությունը մեջբերում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգի խոսքով, դժվար է ասել, թե իրավիճակն ինչպես կզարգանա հետագայում:
«Միայն ուկրաինացիները կարող են անհրաժեշտ բարդ ընտրություն կատարել, օրինակ, թե որտեղ տեղակայել իրենց ուժերը և որ տեսակի պատերազմն է տեղին այս իրավիճակում»,- Օսլո կատարած այցի ժամանակ ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, այդ թվում ՝ հեռահար հրթիռների օգնությամբ, որոնք կարող են ռազմական թիրախներ խոցել Ռուսաստանի տարածքում: