Բաժիններ՝

ASUS-ը ներկայացնում է լավագույն նոութբուքը ստեղծագործական աշխատանքի համար՝ հզոր և շարժական ProArt P16-ը

ASUS-ը հայտարարել է նոր ProArt P16 նոութբուքի թողարկման մասին: Այն խոստանում է անփոխարինելի գործիք դառնալ ինչպես ստուդիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս աշխատող ստեղծագործական ոլորտի մասնագետների համար:

ProArt նոութբուքերի շարքը նախատեսված է պրոֆեսիոնալ բովանդակություն ստեղծողների համար: Շարքն առանձնանում է բարձր գունային ճշգրտությամբ էկրաններով, տևական ծանրաբեռնվածությանը դիմանալու հնարավորությամբ, հզոր և բալանսավորված կոնֆիգուրացիայով, ինչպես նաև գերարագ պորտերի լայն ընտրանիով և բարձր հուսալիությամբ՝ փորձարկված ռազմական չափանիշներին համապատասխան:

Հաշվի առնելով ստեղծագործ մասնագետների՝ լուսանկարիչների, տեսագրողների, տեսաբլոգերների և կոնտենտ խմբագիրների շրջանում ստուդիայից դուրս աշխատելու աճող միտումը՝ ASUS-ը ներկայացրել է մի քանի նոր մոդելներ, այդ թվում՝ բարակ և թեթև ProArt P16 նոութբուքը: Դրանում համատեղված են հզոր հատկանիշներն ու կոմպակտ չափսը, ինչն իդեալական է շարժական աշխատանքի համար:

ProArt P16-ի կարևոր առավելություններից է NVIDIA Studio հարթակի հետ ինտեգրումը: Սարքում տեղադրված GeForce RTX 40 նոութբուքի գրաֆիկական քարտը տպավորիչ արդյունքներ է ցուցադրում գրաֆիկայի մշակման և արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործման հարցում։ Դրա արհեստական բանականության կատարողականությունը կարող է հասնել մինչև 321 TOPS (RTX 4070 տարբերակի համար), իսկ լրացուցիչ էներգիան ապահովում է AMD Ryzen AI 9 HX 370 կենտրոնական պրոցեսորը, որն ավելացնում է ևս 50 TOPS:

Բացի այդ, նոթբուքն աչքի է ընկնում դիմացկունությամբ, ինչը հաստատված է ռազմարդյունաբերական ստանդարտին համապատասխան փորձարկումներով։ Սա նշանակում է, որ նոութբուքն ունի բավականաչափ դիմացկունություն սովորական առօրյա պայմաններում, ինչը սարքը հիանալի ընտրություն է դարձնում նրանց համար, ովքեր աշխատում են ոչ տնային պայմաններում: ProArt P16-ի շնորհիվ ցանկացած վայր կարող է դառնալ ձեր անձնական ստեղծագործական տարածքը:

Առաջադեմ մակարդակի կատարողականություն. ProArt P16-ն աշխատում է 12 միջուկանի AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորով, որը հիմնված է Zen 5 ճարտարապետության վրա, որը 2024 թվականի ամենաարագ նոութբուքի պրոցեսորներից մեկն է:

Արհեստական բանականության հետ կապված առաջադրանքների ընդհանուր կատարողականությունը հասնում է վայրկյանում ավելի քան 80 տրիլիոն գործողության (TOPS), որոնցից ներկառուցված XDNA նեյրոպրոցեսորը գեներացնում է 50 TOPS՝ արագացնելով արհեստական բանականության հաշվարկները: Համակցվելով NVIDIA GeForce RTX 4070 դիսկրետ գրաֆիկայի հետ, որը կարող է ստեղծել մինչև 321 TOPS, այս նոութբուքն առաջարկում է գրաֆիկայի հետ աշխատանքի համար անհավատալի հզորություն:

Էկրանի ապշեցուցիչ որակ. նոութբուքը հագեցած է ASUS Lumina OLED էկրանով, որն աչքի է ընկնում գունային բարձր ճշգրտությամբ, պատկերի ճշգրտման խելացի գործառույթներով և հուսալիությամբ: ProArt P16 OLED էկրաններն ապահովում են DCI-P3 տարածության կինեմատոգրաֆիական գունային գամմայի 100%-անոց տարածում, ինչը պատկերը դարձնում է ավելի հագեցած և մանրակրկիտ, քան սովորական էկրանների դեպքում է:

Գրաֆիկա և օպտիմիզացում. NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտը՝ Studio դրայվերներով, որը հատուկ օպտիմիզացված է առաջատար ծրագրավորողների, այդ թվում՝ Adobe-ի ծրագրերի հետ աշխատելու համար, ապահովում է հիանալի կայունություն և կատարողականություն ստեղծագործական առաջադրանքներում:

Առաջադեմ հովացման համակարգ. ProArt P16-ը հագեցած է արդյունավետ հովացման համակարգով, որը ներառում է ROG խաղային ապրանքանիշի առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Thermal Grizzly հեղուկ մետաղական ջերմային միջերեսը, փոշու զտիչներ և երեք օդափոխիչների համակարգը՝ օդի հոսքի ավելացումով: Այս տեխնոլոգիաներն ապահովում են առավելագույն հզորությամբ և կայուն կատարողականությամբ շարունակական շահագործում նույնիսկ ինտենսիվ աշխատանքի ժամանակ: Բացի այդ, նոութբուքն ունի «0 դԲ» լուռ ռեժիմ, որը կգնահատեն լռության սիրահարները:

Արհեստական բանականություն. նոթբուքն ունի Copilot ստեղն: Այն հնարավորություն է տալիս արագ կանչել Microsoft-ի արհեստական բանականության օգնականին, որը կպատասխանի հարցերին, կօգնի որոնումներում և կոգեշնչի ստեղծագործական նախագծերի կյանքի կոչման հարցում:

ProArt P16-ն ունի նաև հավելվածներ ASUS-ից՝ արհեստական բանականության հատկանիշներով: Օրինակ՝ ASUS StoryCube մեդիա պատկերասրահը՝ լուսանկարների և տեսանյութերի խելացի որոնման և դրանց կազմակերպման համար: Կա նաև MuseTree ստեղծագործական հավելվածը՝ պարամետրերի լայն շրջանակով պատկերներ ստեղծելու համար: Արհեստական բանականությունն օգտագործվում է նաև խոսափողի աղմուկի նվազեցման համակարգում և վեբ-տեսախցիկում օգտագործողի հայացքին հետևելու համար:

Օպերացիոն համակարգը Copilot+ PC մակարդակի թարմացնելուց հետո հասանելի կդառնան նաև Windows-ի արհեստական բանականության գործառույթները, ինչպիսիք են Recall ինտելեկտուալ որոնումը, Live Captions համաժամանակյա թարգմանությունը և Cocreator նկարչական օգնականը:

ProArt Creator Hub ֆիրմային ծրագրակազմ. սա կարևոր գործիք է նոութբուքի պրոֆեսիոնալ կարգավորումների համար: Այն ներառում է ապարատային մոնիտորինգի և կատարողականի կարգավորման գործիքներ (4 ռեժիմ), Էկրանի տրամաչափման ծրագիր և գունային տարածության ընտրություն, ASUS DialPad կոնտրոլերի կարգավորում և հատուկ ստեղների ծրագրավորում:

Լրացուցիչ բոնուսներ և հուսալիություն. ProArt P16-ի գնորդները ստանում են անվճար 3-ամսյա բաժանորդագրություն Adobe Creative Cloud-ին և 6-ամսյա բաժանորդագրություն CapCut-ին, ինչն ընդլայնում է ստեղծագործական աշխատանքի հնարավորությունները։

ASUS ProArt P16-ը հզոր, հուսալի, բարձրորակ գործիք է, որը ստեղծագործ մասնագետներին տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով աշխատաելու համար՝ անկախ պայմաններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս