Բաժիններ՝

«Եղածով պիտի բավարարվենք». Յանա Եգորյան

Սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հաջորդ մրցաշրջանում չի կարողանա հավակնել չեզոք կարգավիճակի, ինչը նրան թույլ կտար հանդես գալ միջազգային մրցաշարերում: Այս մասին նա հայտնել Է «Match.TV»-ին Արևելյան տնտեսական ֆորումի (WEF) շրջանակում:

«Ներկա պահին չեմ կարող հարյուր տոկոսով ասել, թե հաջորդ մրցաշրջանն ինչ ձևաչափով կանցնի։ Շատերը կստանան չեզոք կարգավիճակներ և կմեկնեն միջազգային մրցումների։ Ես, ցավոք, այդ հնարավորությունից զրկված եմ մի շարք տարբեր պատճառներով, ես չեմ կարող չեզոք կարգավիճակ ստանալ»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Եգորյանը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ մեծ սպորտից:

«Չեմ պատրաստվում հեռանալ։ Երկու շաբաթ անց Կիսլովոդսկ եմ մեկնում առաջին մարզական հավաքին, ուստի մարզավիճակս կպահեմ ու կգնամ այն մրցումներին, որտեղ մեզ սպասում են։ Ինչպես ասում են, եղածով պիտի բավարարվենք», – ասել է Եգորյանը։

Նշենք, որ սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) թույլ չի տվել Եգորյանին մասնակցել միջազգային մրցաշարերի: Հունիսին Յանա Եգորյանը դարձել էր ԲՐԻԿՍ-ի թիմային մրցումների հաղթող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս