
ԱՄՆ-ն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր տարբերակ կառաջարկի

Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ է այս շաբաթ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նոր տարբերակի ներկայացմանը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ծրագրում է այս շաբաթ Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին փոխանցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի նոր, վերջնական նախագիծ։
Ավելի վաղ՝ Axios պորտալը վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հայտնել է, որ Բայդենը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերջնական տարբերակը։
Սպասվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեկ շաբաթ ժամանակ կունենան ԱՄՆ-ի նոր առաջարկին արձագանքելու համար։