
Սայաթ-Նովա գյուղում մեքենա է այրվել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկույթւոններով, ոստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կուտակված փայտերին, ինչից հրդեհ է բռնկվել։
Բարեբախտաբար տուժածներ չկան։