#ՀԻՄԱ. ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Նախորդ դատական նիստին կրկին ներկա չէր Հրայր Թովմասյանը, ում նկատմամբ կիրառված դատական սանկցիայի ժամկետն արդեն ավարտվել էր:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց՝ դատարանը ձեռնարկել է բոլոր միջոցները Հրայր Թովմասյանին ծանուցելու համար, սակայն նրան չեն կարողացել գտնել ո՛չ Սահմանադրական դատարանում, և ո՛չ էլ Բյուզանդի փողոցի նշված հասցեում:
Եվ թեպետ պաշտպանները պնդում էին, որ Հրայր Թովմասյանը պատշաճ ծանուցված չի եղել, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, այնուամենայնիվ, որոշեց Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացնել, իսկ դրա կատարումը վերապահել ոստիկանությանը:
Ինչևէ, Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու կարիք չեղավ. Նա դատական նիստին ներկա էր:
Նիստի սկզբում Հրայր Թովմասյանը ցանկանում էր նաև հայտարարությամբ հանդես գալ, սակայն Տաթևիկ Գրիգորյանը թույլ չտվեց, ասաց՝ ոչ հիմա, նիստի ընթացքում թույլ կտա խոսել:
Այնուհետև Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը շարունակեց պաշտպանական ճառը:
Դատավորը հիշեցրեց, որ Օրբելյանը պաշտպանական ճառն ավարտելու համար 3 ժամ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում: