
Արմեն Աշոտյանի գործով նիստն ընթանում է փակ ռեժիմով. հարցաքննվում է առանցքային վկան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին շուրջ 45 րոպե ուշացումով Արմեն Աշոտյանը հասավ դատարան, ու նիստը հենց այդ թեմայից էլ սկսվեց:
«Ուղեկցող գումարտակի աշխատանքի պայմաններն ահավոր են: Ամեն անգամ սիթի-տուրեր ենք անում, ուշացած հասնում դատարան: Էս մարդիկ մեղավոր չեն: Էդ են պայմանները: Ստացվում է, որ 3 ժամանոց դատական նիստի մեկ ժամը տեղի չի ունենում, որովհետև ես ուշացած եմ հասնում դատարան»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Այնուամենայնիվ, այդ դատական նիստը նույնպես հետաձգվեց, փաստորեն, ոչ թե առանցքային վկայի, այլ մեղադրյալ Մարթա Սիմոնյանի չներկայանալու պատճառով:
Այսօրվա դատական նիստը կրկին սկսվեց մեկ ժամ ուշացումով, որովհետև Արմեն Աշոտյանին կրկին ուշ բերեցին դատական նիստերի դահլիճ:
Նիստին ներկայացել էր առանցքային վկա Կարեն Հակոբյանը, որի հարցաքննությունը շարունակվեց մեկնարկած կետից: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս վկայի հարցաքննությունն իրականացվեց փակ ռեժիմում:
Հիշեցնենք, որ հենց Կարեն Հակոբյանի նկատմամբ կիրառված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում է Արմեն Աշոտյանն արդեն մեկ տարի 2 ամսից ավելի կալանավորված:
Մանրամասները՝ տեսանյութում: