
«Փյունիկը» մեկնել է Սլովենիա

Երևանի «Փյունիկը» մեկնել է Սլովենիա, որտեղ կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Ցելյեի» դեմ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ու Սլովենիայի չեմպիոնների խաղը կկայանա օգոստոսի 29-ին։ Առաջին խաղում երևանյան ակումբը տնային հաղթանակ է տարել նվազագույն 1-0 հաշվով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայից, որի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Մինսկի «Դինամոյին» (0-0, 0-1) և պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայում։ Որակավորման նախորդ երկու փուլերում Հայաստանի 16-ակի չեմպիոնը հաղթել է հյուսիսմակեդոնական «Ստրուգային» (1-2, 3-1) ու Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին» (1-0, 1-0):