Դաղստանում զբոսաշրջիկներով ավտոմեքենա է շրջվել, 1 մարդ մահացել է

Դաղստանում երեք զբոսաշրջիկներով ավտոմեքենան շրջվել է ճամփեզրի ջրատար փոսը, մեկ հոգի մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 10:30-ին:

Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհից, այնուհետև շրջվել:

Ստացած ծանր վնասվածքների հետևանքով Ռյազան քաղաքից 21-ամյա ուղևորը մահացել է:

25-ամյա վարորդը և երկու ուղևորները՝ 23 և 27-ամյա, հոսպիտալացվել են:

Տեսանյութեր

Լրահոս