Ալիևը կնոջ հետ պետական ​​այցով ժամանել է Ուզբեկստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ պետական ​​այցով ժամանել է Տաշքենդ, օդանավակայանում նրանց դիմավորել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այցի ծրագրի համաձայն՝ Տաշքենդում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ և Բարձրագույն միջպետական ​​խորհրդի առաջին նիստը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների նախագահությամբ։

Նախագահները կքննարկեն երկկողմ ապրանքաշրջանառության ավելացման, համագործակցության նախագծերի նոր պորտֆելի ձևավորման, գործարար կապերի զարգացման հարցեր, այդ թվում՝ միջտարածաշրջանային փոխանակման և տրանսպորտային-հաղորդակցական ներուժի իրացման, մշակութային-հումանիտար կապերի ակտիվացման շրջանակներում:

Նախագահները նաև կանցկացնեն համատեղ հանդիպում երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ, կմասնակցեն մի շարք գործարար և մշակութային միջոցառումների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031