
Լեհաստանում Մոդին հաստատել է ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու պատրաստակամությունը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստ է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Վարշավայում Հնդկաստանի վարչապետի հետ կայացած բանակցություններից հետո։
«Պարոն վարչապետը հաստատեց իր անձնական աջակցության հնարավորությունը (ռուս-ուկրաինական հակամարտությունը) խաղաղ, արդարացի և արագ ավարտին հասցնելու համար»,- Տուսկի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով Վարշավա է ժամանել օգոստոսի 21-ին։
Նրա ուղևորության ծրագիրը նախատեսում է հանդիպումներ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Լեհաստան կատարած այցից հետո նա կմեկնի Կիև: