«Նա մարմնավորում է հայ և ռուս եղբայրական ժողովուրդների միասնականությունը»

Օգոստոսի 22-ին լրացավ հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկի՝ Խորհրդային Միության հերոս, մարշալ, պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Ստեփանի Իսակովի (Իսահակյան) ծննդյան 130-մյակը։ Այս առթիվ ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմը կազմակերպել էին Մեծ հայի տարեդարձին նվիրված միջոցառում:

ՌԴ-ում գտնվող ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Գասպարյանը ՀՀԿ-ի անունից ծաղիկներ դրեց, ապա հարգանքի տուրք մատուցեց Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը ամփոփված մեծանուն Հայի շիրիմին, որից հետո կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր Տաճարի լուսարարապետ Տեր Աբգար քահանա Սողոմոնյանի, Տեր Արմեն քահանա Կիրակոսյանի և Վարդան ուրարակիր Պողոսյանի կողմից։

Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Մեծանուն հայի ծննդյան տարեդարձը ևս մեկ կարևոր առիթ է ոգեկոչելու նրա պայծառ հիշատակը, արժեվորելու Իսակով մարդու և ծովակալի կյանքն ու գործունեությունը. նա մարմնավորում է հայ և ռուս եղբայրական ժողովուրդների միասնականությունը և միացյալ պայքարը հանուն Հայաստանի և Ռուսաստանի արժանապատիվ ու կայուն ապագայի:

Հիշատակը նրա թո՛ղ լինի օրհնությամբ։

ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողով

Տեսանյութեր

Լրահոս