
ՌԴ զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Մեժևոյե բնակավայրը. ՊՆ

«Կենտրոն» ռուսական զորքախմբի ստորաբաժանումները ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մեժևոյե բնակավայրը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
««Կենտրոն» ռուսական զորքախմբի ստարաբաժանումների հաջող գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մեժևոյե բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ն նախօրեին հայտարարել էր, որ «Կենտրոնի» ստորաբաժանումներն ազատագրել են ԴԺՀ-ի Ժելաննոյե բնակավայրը։
Հիշեցնենք՝ 2022-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ-ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։