
Թուրքիան կառավարության նիստ կգումարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 25-ին կգումարվի երկրի հերթական կառավարության նիստը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ այս անգամ այն տեղի է ունենալու Ահլաթ քաղաքի նախագահական պալատում:
Նշվում է, որ Մանազկերտի ճակատամարտի 953-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում Էրդողանը նախապես լինելու է Ահլաթում և Մանազկերտում:
Օրակարգի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: