
Ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

Ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը՝ F-35C և F/A-18 Block III կործանիչներով, ժամանել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանների համար։ Այս մասին հաղորդել է հրամանատարության մամուլի ծառայությունը։
«Ռազմածովային ուժերի Abraham Lincoln-ը, որի տախտակամածին են գտնվում F-35C և F/A-18 Block III կործանիչներ, ժամանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի», – ասված է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ:
Պենտագոնը Մերձավոր Արևելք ավիակիր ուղարկելու մասին հայտնել էր օգոստոսի կեսերին։
Ինչպես նշել են CENTCOM-ում, ավիակրի հետ միասին տարածաշրջան է ժամանել նաև էսկադրային ականակիրների նավախումբ և ավիակիրների ավիացիոն թև: Արդեն Մերձավոր Արևելքում է գտնվում ամերիկյան Theodore Roosevelt ավիակիրը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում իսրայելական ավիահարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց մահվան համար։