ՀՀ ԱԳ նախարարը կովերի սորտերի, կաթնատվության հարց է քննարկում Կառավարության նիստում

ՀՀ արտգործնախարարն առաջարկում է խոշոր եղջերավոր կենդանիների սորտերն ընտրելիս հաշվի առնել մեր բնակլիմայական պայմանները։ «Ճիշտ սորտեր ընտրել բոլոր տեսակների պարագայում՝ ելնելով մեր բնակլիմայական պայմաններից, ելնելով կաթնատվություն ենք ուզում, եթե մսատվություն ենք ուզում։ Միտքը հետևյալն է՝ ոչ թե պետությունը սուբսիդավորի ձեռքբերվողի կես գինը, այլ պետությունը ձեռք բերի ճիշտ տեսակները, ապա կես գնով տա գյուղացիներին»,- կառավարության նիստում ասաց արտաքին գործերի նախարարը։

Փաշինյանն էլ հակադարձեց՝ «Պարոն Միրզոյան, պետությունը ձեռք բերի, հետո տանի այդ գլխաքանակը որտե՞ղ պահի։ Դա ինչքա՞ն կտևի, կսատկեն կեսը»։

Ըստ Փաշինյանի՝ նման դեմքում պետությունը պետք է անասնապահությամբ զբաղվի թեկուզ մի շաբաթով, եւ ո՞վ պետք է անի դա, ինչին Արարատ Միրզոյանը հումորով պատասխանեց, թե ԱԳՆ-ն, իսկ Նիկոլ Փաշինյանինն էլ հակադարձեց՝ «չէ, ավելի լավ է Դուք Ձեր գործով զբաղվեք»։

Տեսանյութեր

Լրահոս