
Ողբերգական պատահար՝ Կոտայքում. 61-ամյա մոտոցիկլավարի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած «Opel» ավտոմեքենան ու 61-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Choper» մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: