ՌԴ ԱԳՆ-ում զգուշացրել են ռուսական ակտիվների սառեցման հետևանքների մասին

Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից իր ակտիվների սառեցմանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Բրյուսելն այս տարվա հուլիսի վերջին ուկրաինական կողմին է ուղարկել ռազմական օգնության առաջին տրանշը՝ 1,5 մլրդ եվրոյի չափով, սառեցված ռուսական ակտիվների եկամուտներից:

«Այն, ինչ հաստատ կկորչի ընդմիշտ, հեղինակությունն է ԵՄ ֆինանսական ինստիտուտների, որոնք տասնամյակներ շարունակ արժեթղթերի շուկայում հուսալի օպերատորների իմիջ են ստեղծել»,- նշել են ԱԳՆ-ում:

Ռուսական գերատեսչությունում հավելել են նաև, որ որքան ԵՄ-ն առաջ գնա ոչ լեգիտիմ հակառուսական պատժամիջոցների ավելացման ճանապարհով, այնքան դա ավելի ցավալի հետևանքներ կունենա նրա ֆինանսատնտեսական համակարգի համար:
«Պատասխան միջոցներ կհետևեն իհարկե։ Դրանք կլինեն կշռադատված, ճշտված և վնաս չեն հասցնի ռուսական տնտեսական օպերատորներին», – հայտարարել են ԱԳՆ-ում։
Նշվում է, որ Ռուսաստանը քաղաքական, տնտեսական քայլերի բավարար զինանոց ունի նրանց համար, ովքեր փորձում են «թաթը դնել» իր ոսկեարժութային պահուստների վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031