
Շտապօգնության խումբը Նորապատ գյուղից բուժօգնության է տեղափոխել 47-ամյա տղամարդու

Օգոստոսի 21-ի գիշերը, ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդու:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Գրիբոյեդով գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը:
Կազմված փաստաթղթրը ներկայացվել են քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: