Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օդերևութաբանության ոլորտում ԵԱՏՄ համաձայնագրին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օդերևութաբանության ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նշվում է, որ ԵՏՀ խորհրդի՝ 2023 թ. սեպտեմբերի 27-ի կարգադրությամբ հավանության է արժանացել «Եղանակի կանխատեսման և օդերևութաբանական ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը։ Դրա վերջնական տարբերակն ուղարկվել է ԵԱՏՄ անդամ երկրներին՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ​​ընթացակարգերն իրականացնելու համար։

«Համաձայնագրի հիմնական նպատակն է ԵԱՏՄ միասնական շուկայի՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ծառայությունների ոլորտին առնչվող համապատասխան տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվության ազատ հասանելիություն ունենալը, ինչն էլ կբարձրացնի համաձայնագրի կողմերի միջև փոխանակվող տեղեկատվության հավաստիության աստիճանը և կնպաստի փոխանակվող տեղեկատվության կառուցակարգերի կատարելագործմանը»,– ասված է համաձայնագրի մեջ։

Համաձայնագիրը թույլ կտա կարգավորիչներին օպերատիվ կերպով փոխանակել տվյալները։ Մասնավորապես, հնարավոր կլինի այլ երկրների իրավասու մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ տրված թույլտվությունների, օդերևութաբանական ծառայությունների շուկայի մասնակիցների մասին, հայտարարել են ԵՏՀ–ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031