Բաժիններ՝

Թուրք ընդդիմադիր գործիչը մեղադրել է Էրդողանին Ադրբեջանի հետ հարաբերությունները վնասելու մեջ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, դիվանագետ, Մեջլիսի na[kin պատգամավոր Օզթյուրք Յըլմազը X հարթակում կատարած գրառման մեջ մեղադրանքներ է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։

Նա Էրդողանին մասնավորապես մեղադրել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին վնաս հասցնելու մեջ։

«Էրդողա՛ն, գիտեմ, որ գրածս դուրդ չի գալու։ Բայց թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագայի հետ կապված քեզ զգուշացնում եմ։ Քո էգոն և հռետորաբանությունը լուրջ վնաս է հասցնում այդ հարաբերություններին։ «Այնպես, ինչպես Ղարաբաղ մտանք» ձևակերպումով նախադասություն հանկարծ այլևս չկազմես։ Դա ասելով՝ դու Ադրբեջանի հաղթանակը յուրացնում ես։ Դա մեծ անհանգստություն է առաջացնում մյուս կողմում։ Իհարկե, Թուրքիան օգնեց և պարտավոր էր օգնել։ Բայց այսպիսի բան չի կարելի ասել։ Ուզում ես ամեն ինչ կործանե՞լ»,- ասված է գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031