ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ օգոստոսի 7-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.48 դրամով և կազմել 387.73 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 423.40 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.55 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.52 դրամով և կազմել 493.08 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 3.29 դրամով և կազմել 29874.93 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.91 դրամով և կազմել 337.39 դրամ: