ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչն ու նրա կինը զինված հարձակման զոհ են դարձել

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ջաֆար Հուսեյնզադեն և նրա կինը Բրյուսելում զինված կողոպուտի զոհ են դարձել: Ինչպես հաղորդում է բելգիական «7 sur7»-ը, հղում անելով «Het Nieuwsblad» թերթին, հանցագործներն ամուսիններից հափշտակել են «Rolex» ապրանքանիշի ձեռքի ժամացույցներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 90.000 եվրո:

Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, երբ ամուսնական զույգն առավոտյան զբոսանքի է դուրս եկել Լուիզ Ավենյուով։ Ատրճանակով զինված հանցագործներից մեկը հարվածել է Հուսեյնզադեի և նրա կնոջ գլխին, ինչի հետևանքով վերջինիս մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժզննման։

Բրյուսելի դատախազությունը հաստատել է հետաքննության փաստը, սակայն հրաժարվել է հետագա մեկնաբանություններից: Տուժածների ինքնությունը պաշտոնապես չի հաստատվել։

Տեսանյութեր

Լրահոս