Ռիչարդ Տենգը՝ կրիպտոշուկաներում տիրող անկայության մասին

Աշխարհի առաջատար կրիպտոհարթակ Binance-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Տենգը մեկնաբանել է վերջին օրերին համաշխարհային ֆինանսական և կրիպտոշուկաներում տիրող անկայուն իրավիճակը։

Վերջին մի քանի օրվա ընթացքում ինչպես կրիպտոարժույթների, այնպես էլ բաժնետոմսերի գների կտրուկ անկումը կարելի է վերագրել մակրոտնտեսական և կրիպտոարժույթներին յուրահատուկ գործոնների համակցությամբ, չնայած, թվում է այս պահին առաջինն ավելի ազդեցիկ է:

Անցած շաբաթվա ընթացում Ուոլ Սթրիթն աչքի ընկավ մակրոտնտեսական տեսանկյունից զգալի անկայունությամբ: Շարունակական տնտեսական անկման մտավախության պատճառով շաբաթվա վերջին հիմնական ինդեքսների և ֆոնդային բորսայի ֆյուչերսների կտրուկ անկում գրանցվեց: Այդ մտահոգությունները ավելի սրվեցին ուրբաթ օրը, երբ հրապարակվեց ԱՄՆ-ում զբաղվածության մասին զեկույցով, որն էլ առաջ բերեց տնտեսական աճի կայունության վերաբերյալ մտավախություններ: Բացի այդ, շարունակվող աշխարհաքաղաքական լարված իրավիճակը նպաստել է շուկայի անորոշությանը և անկայունությանը:

Եթե խոսենք կրիպտոարժույթներմասին, ապա տնտեսական անկման մտավախության պատճառով ընդհանուր շուկայական վաճառքը հանգեցրեց կապիտալի վերաբաշխման՝ բարձր ռիսկային ակտիվներից, որոնց թվում շարունակում են ներառվել թվային արժույթները, դեպի ցածր ռիսկային: Այս շարժումը ավելի սրվեց, կապված ԱՄՆ նախագահական մրցավազքի վերջին փոփոխություններով, որը շուկայի որոշ մասնակիցներ համարում են ոչ բարենպաստ կրիպտոարժույթների, որպես ակտիվների դասի, համար: Եվ վերջապես, կրիպտոարժույթի շուկայում ամառային ամիսները մշտապես ցածր եկամտաբերությամբ և պատմականորեն ավելի պասիվ են եղել, քան տարվա մյուս ամիսները: Հնարավոր է, այս դինամիկայի վրա սեզոնայնությունն ևս իր դերն ունի:

Չնայած այս մարտահրավերներին, մենք չենք դիտարկում այն որպես կրիպտոարժութային շուկայի երկարաժամկետ բացասական միտում: Կանխատեսվում է, որ սեպտեմբերին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կնվազեցնի տոկոսադրույքները, որն էլ պետք է բարելավի ԱՄՆ տնտեսության հեռանկարը: Ավելին, առաջիակա նախագահական ընտրություններով պայմանավորված դեռևս մեծ է շուկայի տատանումների հավանականությունը։ Ընտրությունների օրը մոտենալուն զուգահեռ մենք հնարավոր է ականատես դառնանք շուկայի վրա երկու հնարավոր ազդեցություններից մեկին, քանի որ աստիճանաբար թեկնածուները հստակեցնում են իրենց դիրքորոշումը կրիպտոարժույթների վերաբերյալ:

«Բիզնես 24»

Տեսանյութեր

Լրահոս