
Հայաստանի առևտրային բանկերը 2024 թվականի 1-ին կիսամյակում ստացել են 172.14 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթ

ՀՀ 18 առևտրային բանկերը 2024 թվականի առաջին կիսամյակում աշխատել են շահույթով։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բոլոր բանկերի զուտ շահույթն աճել է, բացառությամբ 4 բանկերի։
2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր զուտ շահույթը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է 21.2%-ով կամ 30.154 մլրդ ՀՀ դրամով, կազմել 172,14 մլրդ ՀՀ դրամ, նախորդ տարվա 141.986 մլրդ ՀՀ դրամի փոխարեն։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զուտ շահույթը 2024 թվականի առաջին կիսամյակում, 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ, աճել է 26%-ով և կազմել 27.299 մլրդ ՀՀ դրամ։
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի զուտ շահույթը 2024 թվականին առաջին կիսամյակում կազմել է 15.462 մլրդ ՀՀ կամ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 20.4%-ով։
«Ակբա բանկ» ԲԲԸ զուտ շահույթը կազմել է 12.941 մլրդ ՀՀ դրամ, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 11.4%-ով։
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն 2024 թվականին առաջին կիսամյակում ունեցել է 8.180 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթ, կամ 8.1%-ով ավել քան 2023-ին։
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի զուտ շահույթը 2024 թվականի առաջին կիսամյակում, 2023-ի նույն ցուցանիշի համեմատ աճել է 2.6%-ով` կազմել 7.798 մլրդ ՀՀ դրամ։
«Էվոկաբանկ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 7.091 մլրդ ՀՀ դրամ, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 14.2%-ով։
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ–ի զուտ շահույթը 2024 թվականին առաջին կիսամյակում կազմել է 7.075 մլրդ ՀՀ կամ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 13.0%-ով։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն 2024 թվականին առաջին կիսամյակում ունեցել է 4.201 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթ, կամ 68.8%-ով ավել քան 2023-ին։
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի զուտ շահույթը 2024 թվականի առաջին կիսամյակում, 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ, աճել է 15.4%-ով և կազմել 2.333 մլրդ ՀՀ դրամ։
«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն 2024 թվականին առաջին կիսամյակում ունեցել է ընդամեն 613 մլն ՀՀ դրամ զուտ շահույթ, որն 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 12.8%-ով։
2024 թվականի առաջին կիսամյակում, 2023 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ զուտ շահույթի առավելագույն 256% հարաբերական աճ է արձանագրել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն` 467 մլն ՀՀ դրամից հասցնելով 1.663 մլրդ։
Առևտրային բանկերից առավելագույն զուտ շահույթ է ստացել «Արդշինբանկ» ՓԲԸ-ն` 50.084 մլրդ ՀՀ դրամ, 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ շահույթն աճել է 31%-ով կամ 11.866 մլրդ ՀՀ դրամով։