Բաժիններ՝

2024թ. առաջին կիսամյակում Թուրքիան ընդունել է 26 մլն զբոսաշջիկ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո դիմել է հանրությանը։ Ի թիվս այլ թեմաների՝ խոսել է զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի արձանագրած հաջողություններից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տուրիզմի վերաբերյալ գնահատականներ տալով՝ Էրդողանն ասել է, որ այդ ոլորտում արվող ներդրումները մեծապես նպաստում են Թուրքիայի տնտեսության զարգացմանը։

Ըստ նրա հայտնած տվյալների՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Թուրքիան ընդունել է 26 միլիոն զբոսաշրջիկ՝ այդպիսով զգալի աճ գրանցելով զբոսաշրջային եկամուտներում (23.7 միլիարդ դոլար):

Էրդողանը շեշտել է, որ զբոսաշրջության ոլորտը պետք է ապահովի արագ և արդար եկամուտների բաշխում, իսկ գերշահույթ ստանալու ձգտումը երկարաժամկետ կտրվածքով վնաս կհասցնի ոլորտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031