
Զուրաբիշվիլին բանավեճի է հրավիրում Իվանիշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բիձինա Իվանիշվիլիին հրավիրել է բանավեճի։ Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ Զուրաբիշվիլին հայտարարել է Օրբելիանիների պալատի բակում կայացած ասուլիսում։
Ըստ Զուրաբիշվիլիի՝ Բիձինա Իվանիշվիլին «պետք է որոշ դիրքորոշումներ արտահայտի» որոշակի հարցերի վերաբերյալ, իսկ եթե անձամբ չհանդիպի նախագահին, Զուրաբիշվիլին ցանկանում է, որ նրանց մեջ կայանա բանավեճ։
«Որևէ մեկը չի հասկացել, թե իրականում որտե՞ղ է, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է ուզում և ի՞նչ է անում այս երկրի հետ (նկատի ունի Իվանիշվիլիին։- խմբ.), ինքս պատրաստ եմ բանավիճել նրա հետ և հրավիրում եմ բանավեճի։ Եթե անձամբ ինձ չի հանդիպում, թող գա բանավիճելու։ Բանավեճում որոշ բաներ կքննարկենք:
Նա պարտավոր է որոշ դիրքորոշումներ բացատրել. թե ինչու երկու անգամ պաշտոնանկ արեց վարչապետին, որը կոռումպացված էր, մենք գիտենք, որ կոռուպցիայի պատճառով էր, բայց հետո հետ բերեց նրան և նոր պաշտոն տվեց»,- ասել է նախագահը։