
Ավտովթար Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում. 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում այսօր՝ օգոստոսի 5-ի ուշ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 6 քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:50-ի սահմանում Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes G500» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։