
Ուռուցքաբանը քաղցկեղի կանխարգելման ուղիներ է նշել

Քաղցկեղի կանխարգելման համար պետք է հրաժարվել վատ սովորություններից։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱՆ գլխավոր օնկոլոգ Անդրեյ Կապրինը։
Ուռուցքաբանը նաև կոչ է արել սահմանափակել արևի տակ գտնվելը պիկ ժամերին, չայցելել սոլյարի, առողջ ապրելակերպ վարել, ինչպես նաև սահմանափակել յուղոտ, քաղցր, ապխտած և կծու մթերքների օգտագործումը։
Բժիշկը նաև խորհուրդ է տվել ժամանակին անցնել կանխարգելիչ հետազոտություններ և բուժզննումներ։