Բաժիններ՝

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Լիբանան մեկնելուց

Իսրայելի և Իրանի միջև լարվածության աճին զուգահեռ մեծացել է մտավախությունը, որ պատերազմը կտարածվի նաև Լիբանանում: Շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Լիբանան, իսկ եթե այնտեղ են, լքեն երկիրը։ Սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տարհանման գործողություն դեռ չի սկսել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օնջյու Քեչելին սոցցանցում տարածած գրառման մեջ նշել է․

«Մեր քաղաքացիները պետք է խուսափեն Լիբանան մեկնելուց, եթե դա խիստ անհրաժեշտ չէ։ Իսկ Լիբանանի մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգույշ լինել, չգնալ Նաբաթիե, Հարավային Լիբանան, Բեքաա և Բաալբեկ-Հերմել նահանգներ, եթե անհրաժեշտություն չկա։ Նրանք, ովքեր Լիբանանում մնալու կարիք չունեն, հնարավորության դեպքում թող հեռանան Լիբանանից, քանի դեռ քանի դեռ կանոնավոր չվերթները դեռևս շարունակվում են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031