
Աղստևում հայտնաբերվել է երկու եղբայրներից մեկի դին, մյուսին որոնում են․ ՆԳՆ

Օգոստոսի 5-ին ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։
Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։