
«Evolution»-ը ժամանակավոր կդադարեցնի իր գործունեությունը Վրաստանում

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակվող գործադուլի պայմաններում «Evolution»-ին հաջողվել է աշխատել առանց խափանումների, սակայն հինգշաբթի օրվա՝ օգոստոսի 1-ի դրությամբ, արհմիությունն արգելափակել է ընկերության շենքի մուտքերը՝ հազարավոր աշխատակիցների թույլ չտալով աշխատել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս իրավիճակը խոչընդոտում է «Evolution Georgia»-ի գործունեությանը։ Այդ իսկ պատճառով, եթե իրավիճակը չփոխվի, ընկերությունը ստիպված կլինի խզել աշխատանքային պայմանագրերը Վրաստանի հետ։
Արդեն 6 տարի է, ինչ նրանք խթանում են ներդրումները Վրաստանում՝ աշխատանքի հնարավորություն տալով փորձառություն չունեցող երիտասարդներին։
«Ներկայիս իրավիճակը կազդի ինչպես ընկերության, այնպես էլ «Evolution»-ի հազարավոր աշխատակիցների վրա, որոնք ցանկանում են շարունակել աշխատել ընկերությունում»,- ասված է «Evolution Georgia»-ի հայտարարության մեջ: