Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևան քաղաքում օգոստոսի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպասվում է քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 5-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով