Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի բացման արարողության պրոդյուսերները բողոք են ներկայացրել. «Le Parisien»

Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը կազմակերպած պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը հաշվեհարդարի սպառնալիքների վերաբերյալ բողոք է ներկայացրել: Այս մասին հայտնում է «Le Parisien»-ը։

Ընկերությունն օգոստոսի 2-ին վիրավորանքներով և սպառնալիքներով մի քանի նամակ է ստացել արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլիի և ընկերության առանցքային ղեկավարների հասցեին: Նամակներում մասնավորապես ասվել է. «Ալլահի պատիժը վրա կհասնի կազմակերպիչներին»:

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Ջոլիի բողոքների կապակցությամբ: Նրա ստացած հաղորդագրություններում մահվան սպառնալիքներ են եղել՝ կապված ծագման և սեռական կողմնորոշման հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031