Թուրքիայում շարունակվում են ազգայնամոլական դրսևորումները։ Մասնավորապես՝ Վան քաղաքում անհայտ անձինք ջնջել են հետիոտնային անցմանը կից քրդերեն գրությունը փոխարինելով այն «Թուրքիան թուրքական է, թուրքական էլ կմնա» գրառմամբ։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդում է, որ ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը: Նա մեղադրվում է կոռուպցիոն գործարքներ մեջ։
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այս խնդրի առնչությամբ աաց, որ Կիրանցի այդ բնակիչների հարցերին պետք է պատասխան տան իշխանության ներկայացուցիչները՝ Կառավարության ղեկավարը և Էկոնոմիկայի նախարարությունը, որի կազմում ներառել են նաև գյուղատնտեսության նախարարությունը։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությունը Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ձերբակալել է մոտ 1000 միգրանտի, որոնց արտաքսելու են Ռուսաստանից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Իշխան Սաղաթելյանը հայտնում է, ոչ Բրյուսելից հետո կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում, որտեղ հանդիպում է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իսա Քահրամանի և Ալմելոյի ու շրջակայքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Մեկն ասի, թե դու ու ճիշտը ի՞նչ կապ ունեք իրար հետ։ Դու ճշտի ու ճշմարտության հետ այնքան կապ ունես, որքան Իլհամ Ալիևը խաղաղության հետ․․․ արձակուրդի մեջ ես էլի, գնա հեծանիվ քշի, մենք էլ քո փառահեղ ճառերից հանգստանանք»։
Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր և կանոններ։ Արդյունաբերական կատալոգների ֆոնդն էլ մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է։
Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Խոշտանգում, որը ցավոք ինձ «հայտնի» կդարձնի ավելի լայն զանգվածների, բայց որը բնավ ցանկալի չի ոչ մի մարդու, ոչ մի տղամարդու համար։ Խոշտանգում, որի գնով երկրում «հայտնի» դառնալ չէի ուզի, ես շատ այլ որակներ ու հմտություններ ունեի, որոնք ինչ-որ պահի, իմ գործունեության ինչ-որ փուլում ինձ որոշակի ճանաչելիություն կբերեին։ Շալվարդ իջեցված, ոտքերիդ արանքում մահակ պահվելը, դեմքիդ մի քանի վիժվածքի թուքը ամենահաճելի բանը չի վստահաբար, եթե ինչ-որ սադոմազոխիստական հակումներ կամ նորմայից շեղում համարվող ֆանտազիաներ չունես, իսկ ես նման հակումներ ու ֆանտազիաներ հաստատ չունեմ։
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար է եղել՝ ազդելով մոտ 800 000 ուղևորի վրա։
Ջոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականների ընթացքում։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․)։
Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց ժամանակավոր հավատարմատարին և մաղթեց արդյունավոր ծառայություն իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա պարտքերի մասին հայտարարություններին:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնաբերվել է վթարված «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենան, իսկ նույն գոտու կողնակին՝ շրջված «HONDA FTT 1.3» ավտոմեքենան:
Հուլիսի 28-ին Չինաստանը Եվրասիայի հարցերով ՉԺՀ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին կուղարկի Բրազիլիա, ՀԱՀ և Ինդոնեզիա՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ մաքոքային դիվանագիտության չորրորդ փուլն անցկացնելու համար
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Աճարկուտի դպրոցի մոտից եմ նկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամը հուլիսի 19-22-ը կազմակերպել էր Հայագիտական միջազգային կոնգրես, որին, ըստ ԿԳՄՍՆ-ի, Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից մասնակցել են 16 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ:
Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են իրենց մարզերում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները։ Ք
Ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթից 1,5 միլիարդ եվրոյի փոխանցում է կատարվել Ուկրաինային. այս մասին տեղեկացերել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի (ASEAN) արտգործնախարարների 57-րդ հանդիպման շրջանակներում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Չինաստանի արտգործնախարար Վան Ին Լաոսում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ
Կրեմլը ողջունել է Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները, թե Ռուսաստանը «պատերազմական մեքենա» է, որը հաղթել է Նապոլեոնին և Հիտլերին։
Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր։
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս շաբաթ և կիրակի օրերը կանցկացնի Վայոց ձորի մարզում:
Մեղադրանքը փաստական տվյալների խեղման հետևանք է. ելքը պիտի լինի արդարացման ակտը. Զորայր Հարությունյան
Հայրս ողջ կյանքում այս հողն է պաշտպանել, չգիտեմ՝ սա ինչ է. մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանի դուստրը հուզվեց
Մի քանի օր առաջ գրել էի, որ հաղթած դասագրքերին ծանոթանալուց հետո դիմեցի ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին՝ խնդրելով կարճ ժամանակով ինձ ընդունել։
Այս շաբաթվա սկզբին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենաշաբաթյա ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։
Օբաման, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Հարիսի ընտրարշավին, երբ նա պաշտոնապես առաջադրվի որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։